▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի լուսանկարը պահեմ, որ անաչառ ու ազնիվ պատասխանեք․ պատգամավորը՝ նախարարին

Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին ուղղված հարցը հնչեցնելուց հետո, ցուցադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, ասաց․

«Իմիջիայլոց, պարո՛ն Անդրեասյան, հաշվի առնելով Ձեր նախասիրությունները, ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը էսպես պահեմ, որ անաչառ ու ազնիվ պատասխանեք»։

Հիշեցնենք, որ ավելի արդարադատության նախարարը նշել էր, որ նայում է իր աշխատասենյալում փակցված վարչապետի լուսանկարին ու հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին