▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորելու գրառման փաստով քրգործ՝ «նրան ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով»

Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար:

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

Այս մասին հայտնում են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով՝ «Մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված», - փոխանցել են Ոստիկանությունից։

Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին օրենք ընդունեց, որը քրեականացնում է անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը: Քրեական օրենսգրքում ավելացվեց նոր՝ 137․1 հոդվածը, որը վերնագրված է «Ծանր վիրավորանք» և նախատեսում է պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին