▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ. Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն հայտարարությանը, թե Հայաստանը ղարաբաղյան կարգավորման հարցում չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։

 

 

«Դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարը հենց հայկական զորքերի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից, դա են պահանջում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բոլոր փաստաթղթերը, այս առումով հարց է ծագում՝ արժե՞ արդյոք պարոն Փաշինյանի դիրքորոշումը դիտարկել որպես բանակցություններից հրաժարում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Կարդացեք նաև՝Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի պատասխանի ԼՂ հարցում փոխզիջումների մասին հարցին, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել. Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Սահմանին նորից լարվածություն կլինի, եթե պարզվի, որ Փաշինյանը Լևոնի «մարդը» չէ. Քաղաքագետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին