▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին գիրք ձոնած բանաստեղծը հիասթափվել է ու նոր գիրք գրել՝ «Հիտլերի վերադարձը»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանին գիրք ձոնած բանաստեղծը հիասթափված՝ նրա մասին գիրք է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով:
Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված իջևանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը 2018թ․ աշնանը 177 էջանոց գիրք է ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է` «Իջևան մոլորակից իջած փրկիչը»:

Նիկոլ Փաշինյանի հայրենակից, նրա հայրենի՝ Ենոքավան գյուղից սերված Լյուբիկ Չիբուխչյանն այժմ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից և նրա մասին 214 էջանոց արձակ ստեղծագործություն է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով» Լ․ Չիբուխչյանը հայտնեց, որ արդեն տպագրվել է գրքի 100 օրինակ։

Գրքում Հիտլերի և Նիկոլ Փաշինյանի համեմատություններ կան, օրինակ, Հիտլերը հայելու առաջ ճառասացության վարժություններ էր կատարում, իսկ «Նիկոլի մոտ գերազանցում է աջ ձեռքի լայնակի թրումը (թրատումը)»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին