▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին գովերգող կնոջ որդին աշխատում է Պապիկյանի նախարարությունում,տղամարդուն՝ կանչել էր թաղապետը

Դավթաշենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նրա աջակիցներից մեկը՝ մի կին, ասաց, որ իրենք այն մարդիկ են, ովքեր իրոք հավատում են Փաշինյանին, որևէ մեկը չի եկել փողով կամ ուժով. «Եկել ենք, որովհետև զգացել ենք այն փոփոխությունները, ինչի մասին դուք ասում եք:

 

/filemanager/uploads/Nikol_asulis.jpg

 

 

Անձամբ ես երեք երեխա ունեմ արտասահմանում սովորած, մեկն արդեն եկել է ու պարոն Պապիկյանի (Սուրեն Պապիկյան) նախարարությունում է աշխատում»:

Քաղաքացին, անկախ իր կամքից, փաստորեն ամբողջ հանրությանը ներկայացրեց, որ իր երեխան աշխատում է Սուրեն Պապիկյանի նախարարությունում:

Հավելենք, որ Դավթաշենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նրա աջակիցներից մեկը, ով ներկայացավ որպես Ատոմ Երեմյան, ասաց, որ զինվորականի հայր է, որդին փոխգնդապետ է, մասնակցել է պատերազմին ու կարողացել է առանց զոհերի իր զորքը ետ քաշել մինչև պատերազմի ավարտը: Նա նաև ասաց, որ իր բակի բեսեդկայում մի փոքր գրասենյակ է բացել ու ամեն ժամ պրոպագանդում է Փաշինյանի թիմին:

Քաղաքացին ասաց, որ չգիտեր Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպման մասին ու մի կարևոր բացահայտում․ «Առավոտյան, ի պատիվ մեր թաղապետի, նա զանգահարեց տուն, ասաց՝ ձյաձ Ատոմ, արի, պարոն Փաշինյանը գալու է, արի, որ հանդիպես երկու բառ էլ ասես»,-ասաց նա:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին