▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն է Արցախի զենքերը հանձնելու հրահանգ իջեցրել». Դավիթ Գալստյան

Արցախի ՊԲ-ն մինչև վերջին րոպեն լիակատար ենթարկվել է ՀՀ ԶՈՒ-ին, կատարել է նրա, ինչու չէ՝ Փաշինյանի կողմից ներկայացված առաջադրանքները։ Զենքեր հանձնելու պատասխանատուն և հրահանգ իջեցնողը եղել է Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից նշանակված պաշտոնյաներն, ովքեր ղեկավարում էին Արցախի ՊԲ-ն։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Գալստյանը։

Դավիթ Գալստյանը պատասխանելով այն մեղադրանքներին, որ եթե Սոֆիա գնային և բանակցեին, պատերազմ չէր լինի, նշեց. «Արայիկ Հարությունյանը համաձայն է եղել գնալ Սոֆիա` բանակցելու, կեղծիք է, թե Արցախն է հրաժարվել։ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի որևէ հրահանգին չի ընդդիմացել, արել է այն, ինչ թելադրվում էր»։

Մանրամասները՝ տեսանյութում

24TV-ի եթերում Արցախի ԱԺ-ի «Արդարություն» խմբակցության ղեկավար, «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Գալստյանը, պատասխանելով այն մեղադրանքներին, որ եթե Սոֆիա գնային և բանակցեին, պատերազմ չէր լինի, նշեց. «Արայիկ Հարությունյանը համաձայն է եղել գնալ Սոֆիա` բանակցելու, կեղծիք է, թե Արցախն է հրաժարվել։ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի որևէ հրահանգին չի ընդդիմացել, արել է այն, ինչ թելադրվում էր»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին