▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ինձ մեղադրել է ռուսական լրտես լինելու մեջ․ Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Սոլովյով LIVE» ծրագրին․

«Պաշտոնից հեռանալուց առաջ ես հստակ հայտարարել եմ, որ այս մարդը մեր երկիրը տանում է դեպի անդունդ։ Ինձ չլսեցին։ Փաշինյանն ինձ մեղադրել է՝ ասելով, որ ես ռուսական լրտես եմ, մարդ, ով կապված է նախկինների հետ։ Մեղադրել է ինձ ամեն ինչում, ինչում հնարավոր է եղել: Արդյունքում չկարողացա ժողովրդին բացատրել, թե ինչ է մեզ սպասվում։ Ցավոք, իմ բոլոոր կանխատեսումները, որոնց մասին ես նախազգուշացրել եմ, կատարվեցին»,- հայտարարել է Վանեցյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին