▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն իր թիմին սպառնում է սեռական և ֆինանսական բնույթի կոմպրոմատներով»

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում հանդես է եկել մի շարք բացահայտումներով: «2018-ին միացել եմ նրանց՝ հենց իրենց խնդրանք-կոչով. Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանն ասում էին՝ ճակատագրական պահ է երկրի համար, միացիր մեզ և կրիր պատասխանատվության քո բաժինը:

Թասիբի գցեցին, հայրենասիրության, սպորտի խնդիրներով մտահոգության հարցերը օրինակ բերելով, հավատացի՝ միացա, համաձայնելուց 2-3 ամիս հետո աստիճանաբար սկսեցի հասկանալ, որ խաբում են: 2020 թվականի ապրիլից արդեն հասկացա, որ ամեն ինչ նախապես մշակված էր»,- ասել է նա: «Շատ հավաստի աղբյուրից ունեցածս տեղեկատվությամբ, Փաշինյանը կոմպրոմատներ ունի թիմի անդամների դեմ՝ և՛ սեռական բնույթի, և՛ ընդհանուր ֆինանսական բնույթի շահերով պայմանավորված, ու խնդիր կլինի՝ եթե ելնեն-խոսեն»,- նշել է Ջուլֆալակյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին