▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ու Յագլանդը՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխության ու Արցախի խնդրի մասին

«Գնահատում եմ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը, շնորհավորում եմ այն ամենի համար, ինչին հասել եք: Վերջերս գործողությունների նոր պլան ենք հաստատել Հայաստանի հետ, որը լայն ծրագիր է ու կշարունակենք նույն տեմպով առաջ գնալ: Դա կուժեղացնի ՀՀ-ում ժողովրդավարությունը»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ստրասբուրգում ասուլիսի ժամանակ ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը: «Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին ու կարևոր էր հայտարարությունը, որ ժողովրդավարական հեղափոխություն է եղել: Դա ներքին գործընթաց էր ու որևէ մեկը ճնշում չգործադրեց ՀՀ-ի վրա»,- նշեց Փաշինյանը:

 

 

Լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետին՝ Արցախի խնդրի վերաբերյալ. «Մեր առաջարկն այն է, որ Ադրբեջանը դադարեցնի ուժի կիրառումը, ռազմատենչ հռետորաբանությունը: Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունները պատրաստվեն խաղաղության ու հույս ունենք, որ ադրբեջանցի մեր գործընկերները նույնպես դա կանեն ու եթե անեն, բոլորովին այլ իրավիճակ կլինի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: Թեմային անդրադարձավ նաև Թորբյորն Յագլանդը. «ԵԽԽՎ-ի համար անընդունելի է ուժի սպառնալիքն ու իմ առաջարկն այն է, որ մարդու իրավունքների հանձնաժողովը գործ անի այդ դեպքում, իսկ կառավարությունների կողմից պետք է քաղաքական հայտարարություններ հնչեն: Մարդու իրավունքների կոմիտեն պետք է չխառնվի քաղաքականությանը»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ի երեկոյան ժամանել է Ստրասբուրգ. ապրիլի 11-ին սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ոսկե գրքում»

Կարդացեք նաև՝ ԵԽ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարության զարգացման գործում. Յագլանդը՝ Փաշինյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին