▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը Վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին, այն մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։

Աթանեսյանը դատարանից պահանջում է ճանաչել ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին