▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնյաների կանայք և բարեկամները պաշտոնանկ կարվեն.«Հրապարակ»

Մեզանում ավանդույթ է ձևավորվել. ԶԱԳՍ-երի, անձ­նագրայինի, նոտարիատի բա­ժինների ղեկավարները բարձ­րաստիճան պաշտոնյաների կա­նայք, մտերմուհիները, դուստրե­րը կամ բարեկամներն են:

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իրենց տեղեկություններով, այս թեման վերջին շրջանում սկսել են քննարկել իշխանությունում և մտածում են վի­ճակը փոխելու մասին: Ըստ այդմ, կադրային տեղաշարժեր են սպասվում Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորա­բաժանումներում. ոմանց պաշտոնանկություն է սպասվում:

Գործընթացի ծիծեռնակը դատա­խազ Աղվան Հովսեփյանի բարեկամ Արևիկ Հովսեփյանի պաշտոնանկությունն էր, ով օրերս ազատվեց Անձնագրային վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  օրաթերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին