▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պաշտպանության նախարարը խոսում է կտրուկ քայլերից, բայց կատարում 0 քայլ՝ դիրքերը կահավորելու համար»․ Ռուբեն Ստեփանյան

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարադոքս է, ՀՀ պաշտպանության նախարարը խոսում է կտրուկ քայլերից, բայց գործնականում կատարում 0 քայլ դիրքերը կահավորելու համար։ Սա է ճշմարտությունը։ Չունենք որակյալ բանակ։

Պաշտպանության նախարարությունը, գեներալները, սպաները չունեն էդքան պատասխանատվություն, որ դիրքերը կահավորեն։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած դիրքի բացակայություն մեջ մեղավոր են բոլորը, սկսած դասակի հրամանատարից մինչև կորպուսի հրամանատար։

Պատկերացրեք, դուք դասակի, վաշտի և այլն հրամանատար եք, գիտեք որ ցանկացած պահի կարող է սկսվել փոխհրաձգություն և չեք կահավորում ձեր դիրքը, չեք ապահովում ձեր ենթակայության տակ գտնվող զինվորների անվտանգությունը։

Մնացածը մտածեք ինքներդ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին