«Վաղը՝ Մայր Աթոռում և այլուր, պատարագների ժամանակ Նիկոլ Փաշինյանի մանկլավիկները խանգարելու են պատարագը՝ փորձելով գրաքննել այն։ Ցանկացած գրաքննիչ արժանանալու է իրեն հարմար պատասխանի, պետք է պարզապես նկարել այդ մարդկանց վիդեոյով, երբ նրանք դա անելու են, և բացի դրանից այլ բան անել պետք չէ»։
«Ալիևի հարբեցող ծաղրածու Նիկոլ Անհողը հովանավանքյաէջմիածնային խայտառակ տապալումներից հետո իր աղանդավոր և սատանիստ երկրպագուներին ֆաս հրահանգ է իջեցրել, թե բա «կան մարդիկ, ովքեր իրենց բողոքն են ուզում արտահայտել տարբեր եկեղեցիներում պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը հնչեցնելու ժամանակ»... Թուրքի կոշիկ լիզողն էլ, իրեն բնորոշ աղանդավորական ոճով պատասխանում է, որ այդ մարդիկ կարող են սադրանքներ անել եկեղեցիներում...
Փաստորեն, կապիտուլյանտը իր թափառաշրջիկ աղանդավորասատանիստական խմբակի անդամներին գործուղման է ուղարկում տարբեր եկեղեցիներ «բողոքելու կաթողիկոսի անվան դեմ», կողքից դրանք արձանարգրելու են «պատահական հավատացյալները» և ստեղծելու է տպավորություն, որ դա մասսայական բնույթ է կրում ... Սա է Նիկոլ Անհողի այս պահի ծրագիրը...
Հարց է առաջանում, իսկ իրական՝ ՀԱԵ-ի հավատավոր ժողովուրդը իրավունք ունի՞ արձագանքելու այդ սադրիչներին և դուրս հրավիրելու եկեղեցուց, երբ նրանք խախտում են հոգևոր կանոնները և եկեղեցու անդորրը... Այո՛, իրավունք ունեն...
Ի դեպ, Կյանքի խոսք աղանդի երկրպագու Նիկոլի ֆան-ակումբի ներկայացուցիչները լավ կլինի հեռու մնան ՀԱԵ-ի եկեղեցիներից և պատարագներից...
Ի դեպ, Նիկոլ, հեքիաթներդ, թե գնում ես այն եկեղեցիներ, որտեղ համաձայնում են զեղչել կաթողիկոսի անունը, կպատմես անասնազանգվածին... Կեղծիքիդ վառ օրինակը՝ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին էր, որը դեկտեմբերի 7-ին զավթել էիր ուժայիններովդ ու աղանդավորներովդ...»։
***
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․
«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ պատարագի ընթացքում հնարավոր և թույլատրելի է բողոք արտահայտել, իսկ Կտրիճ Ներսիսյանի անունը չպետք է հնչի, վաղուց դուրս է եկել անձնական կարծիքի կամ հավատացյալի դիրքորոշման շրջանակից։
Այն վերածվել է քաղաքական ուղերձի՝ ուղղված Եկեղեցու ներս, և այդ հանգամանքն է խնդրի առանցքը։
Խնդիրը նախ և առաջ իրավական է։
ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ սահմանում է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը։
Երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային կերպով գնահատական է տալիս, թե ինչն է թույլատրելի կամ անթույլատրելի պատարագի ընթացքում, նա փաստացի մտնում է այն տիրույթ, որը Սահմանադրությամբ իրեն չի վերապահված։
Այստեղ արդեն խոսքը հավատացյալի կարծիքի մասին չէ, այլ պետական իշխանության կողմից եկեղեցական ծեսի բովանդակության քաղաքականացման և վերահսկման փորձի։
Վերջին ամիսներին Փաշինյանը բազմիցս միջամտել է եկեղեցու ներքին գործերին՝ առաջարկելով եկեղեցու կանոնադրության բարեփոխումներ, մասնակցելով այլընտրանքային պատարագների կազմակերպմանը և նույնիսկ պետական օրհներգի կատարում պարտադրելու գաղափարներ հնչեցնելով: Սա օբյեկտիվորեն խախտում է չեզոքության սկզբունքը:
Սակայն առավել մտահոգիչ է հայտարարության քաղաքական ենթատեքստը։
«Պատարագի ընթացքում բողոք արտահայտելու» գաղափարը ոչ միայն լեգիտիմացվում է, այլ ներկայացվում որպես ընդունելի և նույնիսկ նպատակահարմար վարքագիծ՝ «գործնական արդյունքների հասնելու» ակնարկով։
Այս ձևակերպումները չեն կարող ընկալվել որպես պատահական։ Հանրային խոր բևեռացվածության պայմաններում դրանք օբյեկտիվորեն հնչում են որպես ազդակ՝ կազմակերպված սադրանքների համար։
Ձևավորվում է վտանգավոր և արդեն ծանոթ շղթա․ նախ՝ խոսքային լեգիտիմացում, ապա՝ «ինքնաբուխ» միջադեպեր եկեղեցիներում, վերջում՝ դրանց քաղաքական արդարացում՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության լեզվով։
Այս տրամաբանությունը ոչ միայն խաթարում է Եկեղեցու ներքին կարգն ու կանոնական իրավունքը, այլ նաև սրբավայրերը վերածում է քաղաքական բախումների հնարավոր հարթակի։
Իշխանությունը հետևողականորեն փորձում է եկեղեցական տարածքը ներքաշել քաղաքական պայքարի դաշտ, ընդլայնելով հակամարտությունը այն ոլորտ, որտեղ պետությունը պարտավոր է պահպանել բացարձակ չեզոքություն։
Եկեղեցին, անկախ իշխանության կամ հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքից, շարունակում է մնալ ինքնավար ինստիտուտ՝ սեփական կանոնական իրավունքով և ներքին կարգով։
Այդ սահմանների խախտումը չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքական քայլ։
Դա արդեն կարմիր գծի հերթական հատում է, որը հղի է լուրջ և անկանխատեսելի հետևանքներով՝ թե՛ իրավական պետության, թե՛ հասարակական խաղաղության համար»։