▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. Սերժ Սարգսյան

Ամերիկյան Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը կարող է բավարար չլինել կանխելու համար «է՛լ ավելի լայնածավալ» բախումները այս ամիս ավելի վաղ ադրբեջանցիների ու հայերի միջև «քառօրյա պատերազմից» հետո՝ «հարյուրավոր տանկերի» և շուրջ 30 հազար հրետանային արկերի գործադրմամբ: Ըստ Սերժ Սարգսյանի՝ պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի և որ հակամարտություն լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի համար «խելամիտ» չէ վերադարձն Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շուրջ խաղաղ բանակցություններին՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այժմ միանգամայն տարբեր է»:

«Մի կողմից մենք ինչ-որ մի տեղ կբանակցենք, մյուս կողմից՝ ռազմական պաշտոնյաները կներգրավվեն պատերազմի մեջ՝ փորձելով կարգավորել հակամարտությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարը՝ Սարգսյանն ասել է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների համար տեղ չկա: Ըստ ՀՀ նախագահի՝ ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսակցությունները կատարելապես «անհիմն չէին նախորդ բանակցություններում»:

«Այժմ ես նման հնարավորություն չեմ տեսնում»,- հայտարարել է Սարգսյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովի այցին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Լավրովը «նոր առաջարկներ չէր բերել՝ քաջ գիտակցելով, որ քառօրյա պատերազմից անմիջապես հետո անիմաստ է բանակցությունների մասին խոսելը»:

Տեսանյութը՝ PanoramaamTV

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին