▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի մասնակից 100 զինծառայող աշխատանքով կապահովվի «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունում

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, կարևորելով պատերազմի մասնակից զինծառայողների մասնագիտական ուսուցումը և հետագայում աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրել է հուշագիր, որի համաձայն ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 100 զինծառայողի հնարավորություն կտրվի վերապատրաստում անցնել և ընդունվել աշխատանքի «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ-ում։

/filemanager/uploads/2021/08/week-3/Vivaro.jpeg

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը ցանկանում է պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակներում զինծառայողներին օգնելու վերադառնալ բնականոն կյանքին:

Հատկանշական է, որ Ընկերության շուրջ ստեղծված ենթակառուցվածքների շնորհիվ մասնավոր գործունեություն ծավալող ընկերություններից «ՍոֆթԿոնստրակտ»-ում մասնագիտական ուսուցում կստանան և աշխատանքով կապահովվեն թվով ամենաշատ զինծառայողները՝ շուրջ 100 հոգի:

Ընկերությունում ընդունված զինծառայողները հնարավորություն կստանան օգտվել ընկերությունում գործող մարզասրահից և օտար լեզուների դասընթացներից: Ինչպես նաև ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման ընթացքում ծագած ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր ամիս շահառուներին կվճարվի առնվազն 80,000 դրամ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին