▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի օրերին ընկույզ վաճառող Վահեն վիրահատվել է

Պատերազմի օրերին ընկույզ վաճառող հետախույզ փոքրիկ Վահեն վիրահատվել է: Այս մասին հայտում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնից:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Հիշու՞մ եք պատերազմի օրերին ընկույզ վաճառող Վահեին, ով վաճառքից գոյացած գումարը փոխանցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զինվորների համար:

Օրերս 7 ամյա Վահե Հովհաննիսյանը, շնչառական խնդիրների պատճառով վիրահատվել է «Շենգավիթ» ԲԿ-ում: Վիրահատությունը իրականացրել է քիթ-կոկորդ-ականջաբան, էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Պողոսյանը:

/filemanager/uploads/vahe_nkuyz_vacharo.jpg

Վահեն արդեն իրեն հրաշալի է զգում:

Վահեի հետ զրույցում պարզեցինք, որ շուտով եղբայր է ունենալու, անունը ինքն է որոշել՝ Մոնթե: Անհամբեր սպասում է եղբոր ծննդին:

Մասնագիտության հարցում արդեն կողմնորոշվել է՝ հետախույզ է դառնալու:

Շնորհակալ ենք Վահեի ծնողներին նման հրաշալի, հայրենասեր որդի դաստիարակելու համար , իսկ Վահեին մաղթում ենք առողջ, խաղաղ ու երջանիկ մանկություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին