▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատերազմից հետո 19 անգամ Իլհամ Ալիևը գնացել ա Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյանը՝ 0 անգամ»․ Էդգար Ղազարյան

«Ալիևը ասել ա՝ քո ոչ մի պաշտոնյա Արցախ պաշտոնական այցելություն պիտի չունենա»: Այս մասին այսօր՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

http://asekose.am/upload/news/admin/2019/01/5c475f111b10a_medium.jpg?fbclid=IwAR1j1vMmYwu5XQay-U9G058dzyUkiapMa6_GCb21FTtJ-og_5hNiSDvL_x8

«19 անգամ Իլհամ Ալիևը պատերազմից հետո գնացել ա Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյանը՝ 0 անգամ»,- նշել է նա։

«ԱԳ նախարար Արա Այվազյանը գնաց, պաշտոնից հանեց։ Արշակ Կարապետյանը գնաց Ղարաբաղ երկու շաբաթ հետո պաշտոնից ազատվեց։ Վերջին միակ պաշտոնյան, որ Ղարաբաղ էր գնացել, դեռ պաշտոնավարում էր, Փիլոյանն էր, որին մի քանի օր առաջ ձերբակալել են, պաշտոնից ազատել են։ ՀՀ Կառավարությունում հիմա չկա նախարար, որ նշանակվելուց հետո գնացած լինի Արցախ։ Արարատ Միրզոյանը, որ նշանակվել ա ԱԳ նախարար, նշանակումից հետո մի անգամ Արցախ գնացել ա՞»,- նկատել է Ղազարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին