▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատիվն իրենցն է, անպատվությունը, ամոթը` մերը․ Սրբազանը Եռաբլուրում հուզվեց

Պատիվն իրենցն է, անպատվությունը, ամոթը` մերը․ Սրբազանը Եռաբլուրում հուզվեց

«Մինչև վերջ չեմ հավատացել, որ իշխանությունը կգնա այդ քայլին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի և ոստիկանության բռնությունների մասին։ «Փորձում են ամեն գնով այնպես դասավորել՝ իբր ես անձնապես կամ շարժման մասնակիցները փորձել են շենքեր գրավել, ԱԺ մտնել, մահափորձ անել, քարերով չգիտեմ ինչ անել և այլն, սրանք անամոթության գագաթնակետին են, և ոչ միայն իրենք, նաև իրենց վերլուծաբան ստրուկները»,- ասաց Սրբազանը՝ հայտնելով, որ չորեքշաբթի նախատեսված է մամուլի ասուլիս:

***

Ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր դնելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում, Բագրատ Սրբազանից հետաքրքրվեցին լրագրողները։ «Հավատացեք՝ մարդիկ կառչած չեն այդ մանդատներից, վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետություն կլինի։ Իրենք էլ են ասել, որ մանդատները վայր դնելու հարցն օրակարգում միշտ կա, այդ քայլի արդյունավետությունը կորոշեն քաղաքական գործընթացները, անիմաստ կերպով մանդատներ դնելն ինչի՞ն է ծառայելու»,- պատասխանեց Սրբազանը։

Դիտեք նաև՝

***

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին