Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի երկխոսություն սկսելու առաջարկությանը, ասաց.
«Պատրաստ ենք քննարկել միայն իր հեռացման պայմանները: Սա երկխոսություն չէ: Ես երեկ ասեցի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովդին լինի անցնցում»:
Լրագրողի հնարավոր կորուստների մասին դիտարման վերաբերյալ էր նշեց.
«Ես էլ եմ կարծում, որ կարող են անդառնալի կորուստներ լինել, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները: Սա ուլտիմատում չէ, սա բխում է իրավիճակից: Իսկ Սերժ Սարգսյանի ասածը ուլտիմատում չէ՞»: