▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների․ Հրաչյա Ռոստոմյան

Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների

Պետական համակարգը պետության ողնաշարն է։ Ու հենց այդ ողնաշարն են տարիներ շարունակ կոտրել՝ պետական ծառայողին վերածելով քաղաքական ճնշումների, վախի ու անարդարության զոհի։

Հունիսի 7-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուղերձը պետական համակարգի հազարավոր աշխատողներին հստակ է՝

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։

Պետական համակարգում աշխատող մեր հայրենակիցները ստանալու են բարձր ու արժանապատիվ աշխատավարձեր։ Արդյունավետ աշխատանքը խրախուսվելու է օրինական և թափանցիկ պարգևավճարներով, ոչ թե մեկ մարդու կամ վերադասի հակասոցիալական քմահաճույքով։

Այլևս չի լինելու մի իրավիճակ, երբ նախարարներն ու իշխանական վերնախավը միլիոնների հասնող աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, իսկ պետության իրական ծանրությունն իրենց ուսերին կրող տասնյակ հազարավոր մասնագետները գոյատևում են նվաստացուցիչ պայմաններում։

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններում հաղթանակի դեպքում կյանքի է կոչելու պետական համակարգի աշխատողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների ամրապնդման լայնածավալ ծրագրեր՝

▪️ արժանապատիվ աշխատավարձ, ▪️ սոցիալական պաշտպանվածություն, ▪️ մասնագիտական առաջխաղացման արդար համակարգ, ▪️ աշխատանքի կայունություն և հարգանք պետական ծառայողի նկատմամբ։

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։

Հունիսի 7-ից հետո պետական համակարգի աշխատողներն ազատված են լինելու քաղաքական ճնշումներից, ստորացուցիչ պարտադրանքներից ու «սև ցուցակների» մթնոլորտից։

Մարդիկ այլևս աշխատանքից չեն զրկվելու քաղաքական հայացքների, անձնական դիրքորոշման կամ իշխանությանը չծառայելու պատճառով։ Պետական ծառայողը լինելու է ոչ թե իշխանության ծառան, այլ՝ պետության պրոֆեսիոնալ հենարանը։

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։

Հունիսի 7-ը դառնալու է ոչ միայն իշխանափոխության, այլև պետական արժանապատվության վերականգնման և մեր ազգային վերածննդի մեկնարկը

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին