▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատվաստման գործընթացի թիրախն արդեն երեխաներն են»․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի գրառումը․

«ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԹԻՐԱԽՆ ԱՐԴԵՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2021թ. հոկտեմբերի 22-ին նշել է, որ Նորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ է նվիրել Հայաստանին։
Փորձենք հասկանալ, թե ում համար է այս նվեր ստացած պատվաստանյութը:
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 22-ին Ազատություն ռադիոկայանում նշել է՝ «Կոչ եմ անում՝ երբ որ կստանան «Մոդեռնա» պատվաստանյութի նոր խմբաքանակը, փոփոխություն կատարել կարգերում և թույլ տալ, որպեսզի 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներն էլ պատվաստվեն, և ես՝ իմ 12 տարեկան աղջկան առաջինը կպատվաստեմ»:
Արսեն Թորոսյանը կոչ է անում փոփոխություն կատարել կարգերում և թույլ տալ, որպեսզի 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներն էլ պատվաստվեն: Այս կոչն անում է հոկտեմբերի 22-ին:
Առողջապահության նախարարության կայքում տեղադրված Մոդեռնա պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատող նախարարի հրամանն ընդունվել է 2021թ. հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 8-ին արդեն փոփոխության է ենթարկվել և 18+ տարիքի շեմն իջեցվել է 12+:
Հրամանի հավելվածի 2-րդ կետում նշված է՝ ...պատվաստանյութը նախատեսված է 12 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:…Այստեղ կա նաև հղում: Հղումը սեղմելիս տանում է մի էջ, որտեղ նշված է Page no longer exists (Էջն այլևս գոյություն չունի):
Մի քանի հարցեր են առաջանում`
Արսեն Թորոսյանը չգիտեր, որ առողջապահության նախարարը դեռևս հոկտեմբերի 8-ին Մոդեռնայի կիրառման ուղեցույցում տարիքային շեմն արդեն փոփոխել է և դարձրել է 12+: Այս դեպքում ինչու է այդպիսի առաջարկ անում:
Ինչու է իրավական ակտում դրվում մի հղում, որը գոյություն չունի:
‼ Հիմա անցնենք Մոդեռնային:
Ըստ bmj.com կայքի՝ Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան հոկտեմբերի 7-ին դադարեցրել են Մոդետնայի COVID-19 պատվաստանյութի օգտագործումը հնարավոր հազվագյուտ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրություններից հետո:
Նույն կայքում նշված է՝ Միոկարդիտը բոլոր ՌՆԹ պատվաստանյութերի հազվադեպ կողմնակի ազդեցությունն է, հատկապես տղաների և երիտասարդ տղամարդկանց մոտ և հիմնականում երկրորդ դոզայից հետո: Տվյալները ցույց են տալիս, որ դա տեղի է ունենում ավելի հաճախ Մոդեռնա պատվաստանյութից հետո: Տես հղումը՝
https://www.bmj.com/content/375/bmj.n2477...
‼ Հիմա տեսնենք https://www.modernatx.com/ կայքն ինչ է ասում Մոդեռնա պատվաստանյութի մասին:
Կայքում նշված է՝ Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը հաստատված կամ լիցենզավորված չէ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) կողմից, սակայն թույլատրվել է արտակարգ իրավիճակների օգտագործման համար FDA-ի կողմից՝ Արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության ներքո (EUA)՝ կանխելու Coronavirus Disease 2019 (COVID‑): 19) 18 տարեկան և բարձր անձանց մոտ օգտագործման համար:
Կլինիկական փորձարկումների ընթացքում 18 տարեկան և ավելի բարձր տարիքի մոտ 15,400 անհատ ստացել է Մոդեռնա COVID-19 պատվաստանյութի առնվազն 1 չափաբաժին : Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը դեռ ուսումնասիրվում է կլինիկական փորձարկումներում։
Այսինքն այս պատվաստանյութը դեռևս գտնվում է ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ և չի ստացել վերջնական գրանցում իր մայր երկրում՝ ԱՄՆ-ում:
Մոդեռնա պատվաստանյութին վերաբերող այս կայքում էլ են նշված պատվաստանյութի վտանգները, դրանցից են մասնավորապես միոկարդիտը (սրտի մկանների բորբոքում) և պերիկարդիտը (սրտի արտաքին լորձաթաղանթի բորբոքում), որոնք առաջացել են որոշ մարդկանց մոտ, ովքեր ստացել են Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը: Այս հիվանդությունները առաջացնում են սրտային անբավարարություն, ընդհուպ մինչև սրտի կանգ:
Եթե ամփոփենք, ապա Նորվեգիայից ստացել ենք նվեր Մոդեռնա պատվաստանյութ, որի հետ կապված բազմաթիվ հարցեր կան:
‼ Ծանոթ անուն կար չէ՞: Նորվեգիա: Այն Նորվեգիան, որը Մոդեռնան նվիրել է մեզ: Այսինքն այսպես է ստացվում Նորվեգիայի տեսակետից մինչև 30 տարեկան երիտասարդներին Մոդեռնան չեն ներարկելու, նվիրում են Հայաստանին, իսկ Հայաստանը ներարկելու է 12 տարեկանից բարձր երեխաներին: Ու մեր առողջապահության նախարարը միանգամից ուղեցույցում փոփոխություն է կատարում:
Ժամկետներն էլ են ձեզ մատնում առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, հոկտեմբերի 7-ից Մոդեռնան չեն տրամադրելու Նորվեգիայում, հոկտեմբերի 8-ին մեզ մոտ իջեցվում է տարիքային շեմը 12-ի:
Անկեղծ չեմ հասկանում: Դուք մեր երկրի բարեկամները չե՞ք: Այս դեպքում, չպե՞տք է ավելի զգույշ լինեք, հազար անգամ չափեք, նոր մեկը կտրեք:
Մինչև երբ ենք հանդուրժելու սիրելի հայրենակիցներ: Մեզ թվում է, մի կերպ մեր հարցը կլուծեք, ու կավարտվի՞: Ոչ, իրենք անցնելու են երեխաներին: Ինչպես զգուշացնում էինք: Արդեն անցնում են:
Պետությունը ոչ թե պատվաստանյութի գովազդով պետք է զբաղվի, այլ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի:
Վերջում ուզում եմ հիշեցնել, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին:
Առողջ եղեք և պաշտպանեք ձեր երեխաներին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին