ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնում» տեղի է ունեցել Սուքիասյանների եղբայրներից մեկի՝ Էդուարդ Սուքիասյանի 50-ամյակին նվիված ճոխ խնջույք:
Գործարարների ընտանիքի տոնական միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ պաշտոնյաներ։ Իսկ երեկոյի երաժշտական մասը ապահովել են ոչ միայն հայ աստղեր, այլեւ արտերկրից հրավիրվածները՝ Սոսո Պավլիաշվիլին, Լեոնիդ Ագուտինը, Քրիստինե Օրբակայտեն և ուրիշներ: