Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) օգոստոսի 4-ին, ժամը` 4-ին հայտարարում են «Պաղպաղակի օր» միջոցառումը:
Կենդանի երաժշտություն, զվարճալի խաղեր, քաղցր մրցանակներ ու շատ պաղպաղակ, ընդամենը 50 դրամով: Պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:
Իսկ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կներկայանա խաղ-մրցույթի տաղավարով, որտեղ հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակի (հեծանիվ):
Իսկ ժամը16:00-ից սկսած Երևանի կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկան երեխաների համար կլինի անվճար. տեղեկացնում են Կենդանաբանական այգու մամլո ծառայությունից: