pastinfo.am-ը գրում է. Մարմնավաճառի ծառայությունների դիմաց կեղծ թղթադրամով վճարած 26-ամյա Սարգիսը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով:
Ըստ մեղադրանքի՝ Սարգիսը 2014թ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00 սահմաններում, Սարի Թաղում սեռական հարաբերություն ունենալու դիմաց մարմնավաճառին վճարել է կեղծ 20 000 դրամանոց թղթադրամ:
Այս մասին հայտնի էր դարձել կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն մարմնավաճառի կողմից բողոքելուց հետո, երբ կինը հայտնել էր, որ հաճախորդն իրեն կեղծ գումար է տվել։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սարգիսը, աշխատելով «Հրազդան» տոնավաճառում որպես վաճառող, քննությամբ չպարզված անձից, հագուստների վաճառքի դիմաց ստացել է մեկ հատ կեղծ 20.000 ՀՀ դրամ, իսկ հետագայում պարզելով թղթադրամի կեղծ լինելու հանգամանքը՝ որոշել է պահել այն՝ որպես հուշանվեր:
Իսկ դեպքի օրը Սարի թաղում ավտոմեքենայի սրահում իրեն մատուցված ծառայությունների դիմաց մարմնավաճառին վճարել է հենց այդ նույն կեղծ թղթադրամով:
Մինչ դատաքննությունն սկսվելն ամբաստանյալը հայտարարել է, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում և միջնորդել է դատաքննություն անցկացնել արագացված ընթացակարգով:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում