▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի ընթանում, մենք ընդամենը գործիքներ ենք. Ստեփան Դանիելյան

ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում. սա միաժաման և լիդերության համար պայքար է, և` գոյատևման:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Գլխավոր Ոստիկանի նահանջի պայմաններում մեծանում է ռազմական բախման հնարավորությունը, մոտավորապես այն, ինչը եղել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն ժամանակ գլխավոր գերտերության բացակայության պայմաններում լիդերության պայքարը գնում էր տարբեր գերտերությունների միջև, որի ընթացքում մ կողմը պետք է պարտություն կրեր, և` կրեց, որից հետո Պոտսդամի կոնֆերանսի ժաանակ գծվեց նոր խաղի կանոնները:

Առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ կարևոր հարցերից էր պատերազմի համար կարևոր հումքի ու զորքերի տեղաշարժերի համար անհրաժեշտ կոմունիկացիաների համար պայքարը:

Հայաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկողության հարցը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև ռազմական տեսանկյունից: Բնականաբար, պայքարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի ընթանում, մենք ընդամենը գործիքներ ենք»,- գրել է քաղաքագետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին