Նոյեմբերի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից իրենց է դիմել անհայտ քաղաքացի և հայտնել, որ օդանավակայանի գլխավոր մասնաշենքում իր պատվերով 8 ժամ առաջ պայթուցիկ սարք է տեղադրվել: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ԿԱ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգողը 1993 թ. ծնված, նախկինում դատված Նարեկ Հ.-ն է, ով ժամը 21.20-ին, Աշտարակի խճուղուց բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին, այնուհետև տեղափոխվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն:
Պայթուցիկ սարքի մասին ահազանգը չի համապատասխանել իրականությանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet