▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ, հրետանին ամբողջ գիշեր արդյունավետ աշխատել է. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբյանն ասել է, որ Արցախում համառ մարտերը շարունակվում են և դրանք շարունակվել են ողջ գիշեր։

«Արցախի Պաշտպանության բանակը շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ։ Թշնամին ունի բազմաթիվ կորուստներ, մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ։ Ամբողջ գիշեր մեր հրետանին աշխատել է և աշխատում էր շատ արդյունավետ։ Մեր հրետանու աշխատանքը նաև մարդիկ են լսել, ինչը շատ ոգևորիչ է»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Արցախի նախագահի երեկվա ուղերձին, Դավիթ Բաբայանը նշել է, որ միայն մեկ բան կարող է ասել.

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի պաշտպանենք Արցախը, այդ թվում՝ Շուշին,  բոլորս միասին։ Սա է ամենակարևորը, մնացածին չեմ ուզում որակավորումներ տալ։ Ընդհանուր առմամբ այսօր մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեկ առաջադրանքի վրա՝ կռվել ու պաշտպանել Արցախը, պահպանել մեր պետականությունը և փրկվել ցեղասպանությունից, սա է ամենակարևորը»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին