▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա

Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում:

Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին