▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովի դատավարությունը կարող է տեղի ունենալ Դոնի Ռոստովում

Armlur.am-ը գրում է. Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանդեպ քրեական գործը կարող է ուղարկվել Դոնի Ռոստովի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի դատարանի դիտարկմանը, հայտնել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը:

«Այս պահին Պերմյակովը Գյումրիում հոգեբանահոգեբուժական փորձաքննություն է անցնում: Դեռևս վերջնական որոշում չի ընդունվել, թե որ ռազմական դատարանում կլսեն գործը` Երևանում թե Դոնի Ռոստովում, սակայն գործը պատկանում է Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի դատարանին»,- ասել է Միխայիլ Պտիցինը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին