▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովն է հետամնա՞ց, թե՞ նրա սցենարիստ քննիչները

Պերմյակովի գործով զբաղվող հարգելի ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ, չեք նկատում, որ Ձեր մտքի թռիչքի ու աներևակայելի, նախանձելի ֆանտազիայի արդյունքում ծնված ապակողմնորոշող տեսակետները առաջացնում են մարդկանց զայրույթն ու ծիծաղը:Ինչ եք սկսել կառչել նրան Հայաստան ուղարկած Զինկոմիսարիատի որոշումից, դա բացահայտ կեղծիք է,որը առաջ է քաշվում Պերմյակովին ամեն կերպ հոգեկան հիվանդ կամ մտավոր հետամնաց սարքելու համար:

Մի թե հարգարժան ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԸ մոռացել են օրեր առաջ իրենց իսկ կողմից գրված սցենարի այն դրվագները,երբ հայտարարում էին,որ հարցաքննվել են Պերմյակովի հետ ծառայող ավելի քան երեսուն զինվորներ,ովքեր միաբերան հավաստիացրել են,որ նա եղել է ադեկվատ տղա և իր վարքում երբևէ չեն նկատել տարօրինակություններ:Եթե հիմա նրան ցանկանում եք դարձնել մտավոր հետամնաց կամ հոգեկան,ապա չեք մտածում,թե ինչպես կարող են մեկ ամիսից ավել իր հետ ծառայող տղաները գոնե մեկ անգամ Պերմյակովի մոտ Ձեր ասած հիվանդությունների նշաններ չնկատեին,դա բացառված բան է,գոնե խորհրդակցեք հոգեբույժների հետ և հետո Ձեր ՍՑԵՆԱՐՆԵԸ մշակեք:Մտավոր հետամնացությունը նկատվում է մարդու մոտ նրա հետ հինգ րոպե շփվելու ընթացքում,ապա ինչպես նրան զենք վստահող սպաները այդքան ժամանակ չնկատեցին այդ տղայի թերությունը:

Այս ընթացքում տեսանյութեր տարածվեցին տարբեր լրատվական կայքերի և հեռուստաընկերությունների միջոցով, որտեղ Պերմյակովի հայրը,ընտանիքի անդամները, հարևաները և համագյուղացիները միաբերան բարձրաձայնում էին, որ նա հոգեկան խնդիրներ երբևէ չի ունեցել,եղել է միշտ հավասարակշիռ վիճակում:Դե ասեք պարոնայք ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ, այդ ինչպես ստացվեց,որ այդ ոճրագործությունից հետո նա դարձավ հոգեկան ու մտավոր հետամնաց,կամ հիմա պարզվեց, որ նրան Հայաստան ուղարկած

Զինկոմը իմացել, բայց թաքցրել է այդ հանգամանքը, այն դեպքում, երբ մեզ հայտնի հոդվածներից մեկում նույն այդ մարդն ասել էր, որ տղան եղել է բացարձակ առողջ: Կամ ինչպես է նա վեց ամիս ծառայել Ռուսաստանում, արժանացել պատվոգրերի,գերազանց գնահատականներ ստացել սերժանտական քննությունների ժամանակ, բայց նրա մտավոր հետամնացությունը ոչ ոք չի նկատել:

Ու եթե Պերմյակովին պետք էր քաղաքացիական հագուստ ծառայությունից փախնելու համար, դա ևս Սցենարիստների կողմից հնարածն է:Նախ մեր երկրում նա ընդամենը 15000 դրամով կարող էր գնել քաղաքացիական հագուստներ (տաբատ և օրինակ սվիտր):Բայց այս ամենը ունենալուց հետո ուր էր գնալու նա,չէ որ Պերմյակովը ոչ թե Ռուսաստանում,այլ Հայաստանում էր ծառայում:Հաաաա մոռացա Ձեր սցենարի ամենակորևոր ու սխալ մի դրվագ:

Նա փորձել էր անցնել Հայ-Թուրքական սահմանը:Բայց հարգելի հետամնաց ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵր,ինչպես մտավոր հետամնաց մարդը այդքան բան կծրագրեր իր ` ինչպես Դուք եք փորձում ապացուցել ` հետամնաց ուղեղով,որ անցներ այդ սահմանը,հիմա նա է մտավոր հետամնց, թե դուք` այ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ: Անհարմար է, վերջացրեք այս ՍԵՐԻԱԼԸ,հանրությանը ներկայացրեք իրականությունը և մի նյարդայնացրեք զոհերի հարազատներին և ոզջ հայությանը:Իմացեք,որ հանրությունը ավելի գրագետ ու կիրթ է և Ձեր ներկայացրած ամեն մի դրվագ համադրում է նախկինում ունեցած փաստերի հետ:

Ալեքսան Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին