▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պեսկովը հերքում է Պուտինի միջամտությունը Կարեն Կարապետյանի նշանակման հարցում

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է ասեկոսեները, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման հարցը Սերժ Սարգսյանը համաձայնեցրել է Վլադիմիր  Պուտինի հետ։

«Դա կատարյալ աբսուրդ է»,- ասել է Պեսկովը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Դմիտրի Պեսկովը նաև ասել է, որ ՌԴ նախագահը որևէ ազդեցություն չունի Հայաստանի  ներքին քաղաքականության վրա և այդ հարցում չափազանց զգույշ է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին