▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական կառավարման համակարգում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու մասին. նախագահը կարձագանքի

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել, կիսվում եմ իմ էջում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն քիչ առաջ ներկայացրել եմ Հանրապետության նախագահին:

Նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը և առաջիկա ժամերին կարձագանքի դրան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին