Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հունվարի 31-ին Բերձորի մոտակայքում տեղի ունեցած միջադեպին.
«Միջադեպով կասկածի տակ դրվեց ՀՀ ԱԺ-ի 10-յակ պատվիրակությունների միջազգային ատյաններում արվող պնդումների լեգիտիմությունը, թե Ղարաբաղում կա կայացած պետականութուն: Կատարվածն արժեզրկման վտանգի տակ դրեց Ղարաբաղյան շարժումից ի վեր հայ ժողովրդի ունեցած ձեռքբերումները: Հիմա նույնիսկ քրեական գործ չի հարուցվել: Արցախի իշխանությունը կանգնած է վճռական ընտրության առջև և հերթական անգամ կոչ եմ անում պետություն-ախպերություն երկընտրանքի դեպքում ընտրություն կատարել հօգուտ պետության: Սա է այն ընտրությունը, որը բխում է հայոց պետականության և հայ ժողովրդի շահերից»: