▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետություն չունե՞նք.«Ժողովուրդ»

2015թ. փետրվարի 4-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Ադրբեջանի հետ սահմանակից տարածքում գտնվող իր այգում աշխատելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի գնդակից վիրավորվել էր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ, 1930թ. ծնված Լեւոն Անդրեասյանի ծունկը: Տեղում առաջին բժշկական  օգնություն  ցուցաբերելուց հետո նա տեղափոխվել էր Բերդի զինվորական հոսպիտալ: Ավելի ուշ Երեւան տեղափոխված Լ. Անդրեասյանը  «Արմենիա» բժշկական կենտրոնում վիրահատվել էր, ընդ որում, նրա վիրահատությունը կատարվել էր ոչ պետական պատվերի շրջանակներում: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ Լեւոն Անդրեասյանը ներկայումս գտնվում է Մովսեսում, նրա վիրահատության ծախսը կազմել է ավելի քան 200 հազար դրամ: Գյուղապետը հայտնեց, որ Լ. Անդրեասյանի վիրահատության եւ նրա հետագա բուժման ծախսերը խոստացել է հոգալ գործարար, նախկինում այդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը: Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չի կարողացել ապահովել սահմանամերձ գյուղի բնակչի, խաղաղ գյուղացու ֆիզիկական անվտանգությունը, այլեւ չի հոգում ազերիների գնդակից վիրավորված ծերունու բուժման ծախսերը: 

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին