▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պայքարել

Քիչ առաջ միացա էլեկրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող ակցիային՝ մեկ ժամով մարելով բնակարանի լույսերը:
Չնայած անկեղծ ասեմ, որ խնդրի սոցիալական կողմն ինձ ավելի քիչ է հետաքրքրում ու նաև վստահ չեմ, որ ակցիան մասսայական բնույթ է կրել:
Սակայն խնդիրն ինձ համար սկզբունքային է:
Ինձ առավելապես հուզում է երեք հարց:
Առաջին, ես կատեգորիկ չեմ ընդունում այն մոտեցումը, որ ռուսական ընկերության ոչ արդյունավետ մենենջմենթի կամ կոռումպացված կառավարման համար պետք է հատուցեն մեր քաղաքացիները:
Երկրորդ, էներգետիկ քաղաքականությունը դարձել է ռուսական կայսերականության բաղկացուցիչը, որով նվաստացվում են «խաչը պաչած» երկրներն ու նրանց քաղաքացիները:
Երրորդ, անընդունելի եմ համարում Հայաստանի իշխանության անպատասխանատվությունը, որը մի կողմից վերածվել է Ռուսաստանի էներգետիկ հսկաների ֆիլիալի, մյուս կողմից՝ չի մշակում հասարակության սոցիալական պաշտպանվածությանն ուղղված համապարփակ ծրագիր:
Սակայն տեղին եմ համարում, որպեսզի մշակվեն պայքարի ավելի արդյունավետ միջոցներ, որոնք առակայական ճնշման գործիք կլինեն թե իշխանության ու թե ռուսական ընկերության նկատմամբ:

Սուրեն Սուրենյանց
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին