«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ հանդես է եկել հայտարարությամբ. «Բնությունը, օրենքը, կարգուկանոնը, Արցախը, կրթությունը, սաղ բիզիմդիր են արել. ես մի բան գիտեմ, որ երևի ինձ պետք է արդեն տրամադրեմ էս ամսվա մեջ գնալ կոնկրետ գործողությունների, այլևս հնարավոր չէ, էսպես չի կարող շարունակվել: Եթե հայաստանաբնակ ժողովուրդը չսթափվեց ու դուրս չեկավ փողոց... սաղ բառերն այլանդակել են, մարդ չգիտի՝ հեղափոխության անունն ինչ դնի: Եթե ժողովուրդը դուրս չեկավ, չգիտեմ՝ ինչ ասեմ, երևի պիտի հաղորդումը փակեմ: Գտնվելով առոք-փառոք մի երկրում, նյարդային համակարգս օրը 24 ժամ քայքայվում է»,- ասել է Ղուկասյանը: |
«Պետք է տրամադրվեմ այս ամսվա մեջ գնալու կոնկրետ գործողությունների». Վարդան Ղուկասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet