▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է զգալ ազատության համն ու զգացնել տալ այդ համը թուրքին, ռուսին, ամերիկացուն…

Մինչեւ անկախության 25-ամյա տարեդարձ-տոնը մնացել է ուղիղ 40 օր։ Պետք է պատրաստվել։ Պետք է դադարեցնել թուրքերին, ռուսներին, ամերիկացիներին եւ մյուս-մյուսներին ուղղված դառը-կծու, անհամ-տափակ հայհոյանքը։ Պետք է բացառել կառավարիչների անատամ, ինքնակեղեքիչ ու ինքնաեղկիչ խարազանումը։ Պետք է տեսնել անտեսանելին։ Պետք է լսել անլուրը։ Պետք է զգալ ազատության համն ու զգացնել տալ այդ համը թուրքին, ռուսին, ամերիկացուն, մյուսին-մյուսներին, անհարազատ իշխանություններին ու սեփական ԵՍ-երին։ Պետք է մոռանալ առաջինը, երկրոդը, առավել եւս՝ չորրորդն ու հինգերորդը։ Պետք է չմոռանալ, որ այսքան երկար ու այսքան շատ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ չի եղել՝ գոնե վերջին կես հազարամյակում։ Պետք է հենց այսօրվանից պատրաստվել անկախության 25-ամյա տարեդարձ-տոնին եւ այդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, դուրս գալ փողոց՝ տուն ու տեղով, մեծով ու փոքրով, դրոշակով ու փուչիկով, պաղպաղակով ու կոնֆետով, ժպիտով ու արբեցումով։ Երկիրը պետք է լցվի մեզանով ու մենք պիտի լցվենք երկրով, որ հաղթահարվի ձախորդությունների պատմությունն ու անխուսափելի փորձանքի կանխավարկածը։ Հաշվարկն սկսված է։ Այսօրվանից։

Տիգրան Պասկևիչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին