Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում փլուզված քառահարկ շենքի փլատակների տակից դուրս է բերվել 56-ամյա Արթուր Ղազարյանի դին:

Շենքի հարեւանությամբ ապրող բնակիչներից մեկը պատմել է, որ վերջինս ամբողջովին մերկ է եղել.
«Ենթադրվում է, որ տղամարդը լողանալիս է եղել, և գազը պայթել է, իհարկե, դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, բայց այդպես են ասում»:
Հիշեցնենք, որ Երևանի Զեյթուն թաղամասի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Հիշեցնենք, որ մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Շուրջ 20 մարդ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։


