▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ի զորավարժությունների ժամանակ տանկը բարձրացել է УРАЛ մեքենայի վրա. կա 1 զոհ, 6 վիրավոր

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․ 

Ըստ մեզ հասած տեղեկությունների, այսօր ՊՆ-ի զորավարժությունների ժամանակ «Վարդենիս» տանկը բարձրացել է УРАЛ մեքենայի վրա. կա 1 զոհ, 6վիրավոր։ Զոհվել է ժամկետային զինծառայող Արարատ Արոյանը` Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղից:

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:


Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

***

«Հրապարակ»-ն էլ գրում է, որ կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասերից մեկում: Տանկի աշտարակը պտտվելուց հարվածել է զինվորական «Ուրալին», ինչի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ:

***

«Աշտարակ իմ հին ու նոր» ֆեյսբուքյան էջը հրապարակել է զոհված զինծառայող Արարատ Արոյանի լուսանկարն ու գրել. «Արարատի զորացրվելուն մնացել էր 10 օր:
Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղից էր:
Ծառայում էր Վարդենիսի ՊՆ N զորամասում:
Հ.Գ. Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին