▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի. Դավիթ Տոնոյան

«Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված որևէ մտահոգություն չունի, որովհետև ամբողջովին վերահսկելի է, մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով վերահսկում ենք ցանկացած տեղափոխում»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա ընդգծեց` բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ. «Դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապետության տարածքն է»:

 

 

 

 

 

 

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը` կարիք չկա՞ իրավիճակի մասին տեղեկացնել ՀԱՊԿ-ին, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին Պաշտպանության նախարարությունը չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավվման խնդիր ընդհանրապես չկա»: 

 

 

 

 

 

 

 

Դավիթ Տոնոյանի խոսքով`  Հայաստանում «Իմ քայլը» շարժման օրերին արցախա-ադրբեջանկան շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և զորքերի կուտակումներն, ըստ ամենայնի, պայմանավորված էին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներով:

 

 

 

 

 

 

 

 

«Ես կարծում եմ` դա ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգություն է եղել մեր ներքին գործընթացների հետ կապված: Սա քաղաքական գնահատման խնդիր է», - ասաց Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով հարցին, որ այդ օրերին կուտակումների մասին լուրերը ոչ միանշանակ էին ընդունվում և, ի վերջո, կայի՞ն կուտակումներ սահմանին, ՀՀ պաշտպանության նախարարն ասաց. «Կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրվում են նաև այն ձևաչափով, որ Ադրբեջանը մտահոգություն ուներ նաև մեր կողմից սադրանքների»:

Հիշեցնենք, որ Նախիջևանում դիրքային փոփոխությունների թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք են կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք»,- գրել էր նա:

Կարդացեք նաև` Ինչ է կատարվում Նախիջևանում. արբանյակային պատկերներ

ԱԳ փոխնախարարը՝ Նախիջևանում ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին