Այսօր իմ գործընկեր՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ, աշխատանքային շրջայց ենք կատարել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք պոլիկլինիկաներ՝ ծանոթանալու քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացված նորոգման ու ջեռուցման աշխատանքներին, ինչպես նաև անձնակազմի հետ զրուցելու քաղաքապետարանի կողմից տրամադրված նոր բուժսարքավորումների աշխատանքի որակի մասին:
Տևական ընդմիջումից հետո 2014-ին մենք առաջին անգամ հնարավորություն ունեցանք համայնքային բյուջեից 100 միլիոն դրամ հատկացնելու Երևանի պոլիկլինիկաներին՝ նոր սերնդի բուժսարքավորումների ձեռքբերման նպատակով, և ուզում եմ վստահեցնել, որ այս մոտեցումը լինելու է շարունակական: Պոլիկլինիկաներից այսօր մայրաքաղաքի 711 հազարից ավելի բնակիչ է օգտվում, և մեր առաջնահերթ խնդիրն է՝ կարճ ժամկետում ոչ միայն նորոգենք ու հիմնանորոգենք մեր պոլիկլինիկաները, այլև զուգահեռաբար վերազինենք նոր գույքով ու սարքավորումներով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից