▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկնե'ր, ձեր շորերը վաղուց չորացել են...galatv.am

 

Մյասնիկյան 188-ի բակում այսօր տեղացած ձյան վրա ոտնահետքեր երեւացին, բայց փոքրիկ Հասմիկի կամ Սերյոժայի փոքրիկ ոտնահետքերը չեն դրանք… փոքրիկների կոշիկներն այսօր տարան սառը հողաթմբի մոտ: Երեւի հորաքույրն էր, որ մտածել էր, թե փոքրիկ Հասմիկի եւ Սերոժիկի ոտքերը կմրսեն… այսօր դրսում շա՜տ ցուրտ էր, անասելի ցուրտ եւ դրա համար նոր խաղալիքների հետ միասին  գերեզմանատուն տարան նաեւ կոշիկներ….Մյասնիկյան 188-ի տանը կյանքը կանգ է առել: Այնտեղ դեռ հունվարի 12-ն է, նոր տարի…
Սառը, մռայլ բնակարանում  ամեն ինչից անտեղյակ փայլփլում է Merry christmas-ն ու տոնածառը, կարծես ոչինչ էլ չի եղել: Տոնական զարդարանքներին ոչ ոք այստեղ ձեռք չի տվել: Ամեն ինչ իր տեղում է, միայն սառն է շուրջբոլորը, անշնչացած:Դրսում 40 օր շարունակ չորանում, թրջվում, հետո էլի չորանում են փոքրիկ Հասմիկի եւ Սերյոժայի շորերը:
«Արաքսյա՛, հավաքիր դրանք, արագ արդուկիր եւ տեղավորիր դարակներում»,- բակում մղկտացող հարազատների այս հորդորներն անպատասխան են մնում… Քամին շարունակում է խաղալ պարաններից 41 օր շարունակ կախված փոքրիկ շորերի հետ:
Ձյան վրա այսօր նրանց հարազատների ոտնահետքերը հայտնվեցին, ովքեր ճակատագրի հեգնանքով բաց մնացած դարպասի մոտ կանգնած էին հեծկլտում: Քայլերը նրանց առաջ չտարան այն բնակարան, որտեղ դեռ չարաբաստիկ նոր տարին է: Անգութ ու ոչինչ չխնայող ժամանակն է անգամ  քարացել՝ տեսնելով  ահասարսուռ սպանդն ամանօրյա զարդարանքներց փայլփլող փոքրիկ ու համեստ բնակարանում:
Ժամանակն այս տանը երեւի  էլ երբեք առաջ չի գնա, քանի դեռ պարանների վրա շարունակ թրջվում ու չորանում են անմեղ փոքրիկների շորիկները…

ԳԱԼԱ-ն գրում է.Մյասնիկյան 188-ի բակում այսօր տեղացած ձյան վրա ոտնահետքեր երեւացին, բայց փոքրիկ Հասմիկի կամ Սերյոժայի փոքրիկ ոտնահետքերը չեն դրանք… փոքրիկների կոշիկներն այսօր տարան սառը հողաթմբի մոտ: Երեւի հորաքույրն էր, որ մտածել էր, թե փոքրիկ Հասմիկի եւ Սերոժիկի ոտքերը կմրսեն… այսօր դրսում շա՜տ ցուրտ էր, անասելի ցուրտ եւ դրա համար նոր խաղալիքների հետ միասին  գերեզմանատուն տարան նաեւ կոշիկներ….Մյասնիկյան 188-ի տանը կյանքը կանգ է առել: Այնտեղ դեռ հունվարի 12-ն է, նոր տարի…

Սառը, մռայլ բնակարանում  ամեն ինչից անտեղյակ փայլփլում է Merry christmas-ն ու տոնածառը, կարծես ոչինչ էլ չի եղել: Տոնական զարդարանքներին ոչ ոք այստեղ ձեռք չի տվել: Ամեն ինչ իր տեղում է, միայն սառն է շուրջբոլորը, անշնչացած:Դրսում 40 օր շարունակ չորանում, թրջվում, հետո էլի չորանում են փոքրիկ Հասմիկի եւ Սերյոժայի շորերը:

«Արաքսյա՛, հավաքիր դրանք, արագ արդուկիր եւ տեղավորիր դարակներում»,- բակում մղկտացող հարազատների այս հորդորներն անպատասխան են մնում… Քամին շարունակում է խաղալ պարաններից 41 օր շարունակ կախված փոքրիկ շորերի հետ:

Ձյան վրա այսօր նրանց հարազատների ոտնահետքերը հայտնվեցին, ովքեր ճակատագրի հեգնանքով բաց մնացած դարպասի մոտ կանգնած էին հեծկլտում: Քայլերը նրանց առաջ չտարան այն բնակարան, որտեղ դեռ չարաբաստիկ նոր տարին է: Անգութ ու ոչինչ չխնայող ժամանակն է անգամ  քարացել՝ տեսնելով  ահասարսուռ սպանդն ամանօրյա զարդարանքներց փայլփլող փոքրիկ ու համեստ բնակարանում:

Ժամանակն այս տանը երեւի  էլ երբեք առաջ չի գնա, քանի դեռ պարանների վրա շարունակ թրջվում ու չորանում են անմեղ փոքրիկների շորիկները…

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին