Ցանկացած ծնողի համար իր երեխայի առողջությունից թանկ ու կարևոր բան չկա, իսկ երբ այն վստահելի ու գրագետ մասնագետների ձեռքում է, ապա անհանգստանալու կարիք այլևս չկա: Արաբկիր բժշկական համալիրի մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքն այն կենտրոնն է, որտեղ յուրաքանչյու ծնող կարող է վստահ լիել, որ իր երեխան ապահով ձեռքերում է, քանի որ այստեղ աշխատող բժիշկներն ու բուժաշխատողներն անում են հնարավորին ամեն բան փոքրիկների առողջությունը վերականգնելու համար՝ փորձելով լուծել առողջական անգամ ամենալուրջ ու բարդ խնդիրը:

Իրենց գործում պրոֆեսիոնալ մասնագետներ, վստահելի բժիշկներ, գրագետ մոտեցում... Ահա այն ամենը, ինչ կարելի է տեսնել Արաբկիր բժշկական համալիրի մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքում, որի վարիչը Զիբա Գեորգի Մարգարյանն է: Վերջինս, ունենալով երկար տարիների փորձ և լինելով իր ոլորտի լավագույններից մեկը, յուրաքանչյուր ծնողի մոտ հանդիպման առաջին իսկ պահից վստահություն է ներշնչում, որ իրենց փոքրիկի առողջական խնդիրը կարճ ժամանակահատվածում լուծում կգտնի: Նա անհատական մոտեցում է ցուցաբերելում յուրաքանչյուրին՝ փորձելով մտնել ցանկացած նորաթուխ մայրիկի հոգեվիճակի մեջ, ով այդ պահին մտահոգված է իր երեխայի անգամ ամենափոքր թվացող խնդրի լուծման համար:
Արաբկիր բժշկական համալիրի մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքում աշխատում են հիանալի մասնագետներ, ովքեր ոչ միայն լավագույնն են իրենց ոլորտում, այլև անսահման նվիրված են իրենց գործին և սրտացավ են յուրաքանչյուր հիվանդի հանդեպ: Այս դեպքում, թերևս, պատասխանատվությունն ու հոգատարությունը կրկնապատկվում են, քանի որ նրանք գործ ունեն մինչև 1 տարեկան փոքրիկների հետ:

Առաքելյան Աննա, Առաքելյան Էլիզա, Դիանա Ոսկանյան, Մարիամ Էդուարդովնա. Արաբկիր բժշկական համալիրի մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքի այս բժշկուհիների գործն արժանի է մեծ ուշադրության և գնահատանքի, քանի որ փոքրիկների կյանքն ու առողջությունը հենց նրանց ձեռքերում է: Նրանք ոչ միայն բարեխղճորեն և անմնացորդ են կատարում բժշկի իրենց առաքելությունը, այլև պատրաստ են ցանկացած պահի պատասխանել ծնողին հուզող ցանկացած հարցի՝ երեխայի առողջության կամ խնամքի հետ կապված: Անգամ ամենադժվար պահերին, երբ փոքրիկի առողջությունը լավ չէ, իսկ մայրը ֆիզիկապես և հոգեբանորեն հյուծված է, նրանք փորձում են իրենց հոգատարությամբ և ուշադրությամբ ամեն ինչ կարգավորել: Բացի հրաշալի մասնագետներ լինելուց՝ նրանք նաև հրաշալի մարդիկ են՝ օժտված բարոյական բարձր հատկանիշներով:

Այս համատեքստում անհնար է չհիշատակել բուժքույրերին, ովքեր բժիշկներին հավասար հոգ են տանում փոքրիկների առողջության համար՝ պատրաստ լինելով ամեն պահի լինել նրանց կողքին, իսկ մայրիկներին օգնել իրենց խորհուրդներով և երեխաների խնամքի հետ կապված բազմաթիվ հարցերին պատասխանելով:
Այս խոսքերն ապացույցի կարիք չունեն, քանի որ մեկ անգամ այստեղ հայտնված յուրաքանչյուր ծնող համոզվում է այս ամենի իրականությանը համապատասխան լինելու մեջ:
Արաբկիր բժշկական համալիրի մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքում մասնագետների կատարած աշխատանքը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ բժիշկ լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ առաքելություն, իսկ այդ առաքելությունն իրականացնողները արժանի են միայն բարձր գնահատանքի և խոնարհման:


