▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը` հոմոֆո՞բ, թե՞ թաքնված գեյ

Այն, որ Պուտինը սովորական նախագահ չէ և ավելի իրեն պատկերացնում է որպես Համայն Ռուսիո ինքնակալ կայսր, ու թերևս այս հավակնություններից ելնելով ու այս հաշվով ինչ ինչ հաշվարկներ անելով էլ բարեկամություն է անում Ռոմանովների հետ, արդեն գաղտնիք համարելը կլիներ երեխայություն, սակայն, որ նա նաև իրեն Աստծո Օծյալ է պատկերացնում, արդեն նորություն էր: Օրերս ՌԴ նախագահը քննադատել է Արևմտյան երկրների վարած քաղաքականությունը, որի համաձայն վերջիններս հրաժարվում են ավանդական քրիստոնեական արժեքներից և օրինականացնում միասեռականությունը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես եվրատլանտյան շատ երկրներ փաստացի դուրս են եկել ավանդական ճանապարհից, հեռացել իրենց արմատներից, այդ թվում` քրիստոնեական արժեքներից, որոնք արևմտյան քաղաքակրթության հիմքն են: Նրանց կողմից մերժվում է ցանկացած բարոյական սկզբունք և ավանդական ինքնության հետաքրքրություն, այդ թվում` ազգային, մշակութային, կրոնական, քաղաքական, նույնիսկ իրավական: Ընթանում է մի քաղաքականություն, որի համաձայն շատ ընտանիքներում միասեռականների միջև տեղի է ունենում սեռական հարաբերություն, նրանք ամուսնանում են և Աստծո հանդեպ տածած հավատը նվիրաբերում սատանային»,- հայտարարել է Պուտինը:
Ըստ Ռուսաստանի առաջնորդի, այդ երկրները բռնել են դեգրադացիայի ճանապարհը, և նրանց սպասում է ժողովրդագրական, բարոյական խոր ճգնաժամ: Որքանով է կոմպիտենտ աշխարհիկ երկրի աշխարհիկ ղեկավարի կողմից նման հայտարարություն անելը կամ որքանով է կոմպիտենտ երկրի թիվ մեկ պաշտոնյաի համար իր վրա վերցնել Աստծո Օծյալի պաշտոն, դեռ հարցեր են, որ գոնե մեր համար են դեռ մնում անպատասխան: Թերևս, եթե այս տրամաբանությամբ առաջ գնա, մի օր էլ եկեղեցական աստիճան ստանալու համար կձեռնադրվի ու այդ դեպքում չի բացառվում, որ Կիրիլ պատրիարքը մնա գործազուրկ: Ուղղակի ծիծաղելի է այսօրինակ կրոնական շղարշով պարուրված հոմոֆոբիկ հայտարարություն լսել գերտերության ղեկավարից: Սովորաբար այս քայլին դիմում են կամ սեփական իշխանությունից կառչած բռնապետները, ովքեր նույնիսկ կրոնն են ծառայեցնում սեփական շահերին, կամ էլ թաքնված գեյերը, ովքեր հոմոֆոբիան օգտագործում են սեփական ես-ի դեմ պայքարելու համար որպես զենք, ու դեռ չեն հաշտվել սեփական էության հետ:

Այնպես որ, եթե առաջիկայում Պուտինը չամուսնանա Ռոմանովների արքայադուստրերից մեկի հետ ու իրեն Աստծո ողորմածությամբ Համայն Ռուսիո ինքնակալ կայսր չհռչակի, ապա ասպարեզում մնացած կարծիքի մասին կդատենք ինքներս .....


Արսեն Լևոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին