▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը հրամայել է միջուկային զենքը բերել մարտական ռեժիմի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, ՊՆ-ին հրահանգել է հատուկ հերթապահության մեջ դնել ռուսական զսպիչ ուժերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ Արևմուտքը ոչ միայն ոչ բարեկամական գործողություններ է իրականացնում տնտեսական ոլորտում Մոսկվայի նկատմամբ, այլև թույլ է տալիս ագրեսիվ հայտարարություններ։

«Ուստի, պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպման ուժերը տեղափոխել մարտական ​​հերթապահության հատուկ ռեժիմ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ գործողության մեկնարկի մասին, որի ընթացքում ռուսական իշխանությունները «կձգտեն ապառազմականացնել և ապազգայնացնել Ուկրաինան»։

Ի պատասխան՝ ԵՄ երկրները, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և այլք սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին