▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը կարգադրել է տնտեսական հատուկ միջոցառումներ կիրառել Թուրքիայի դեմ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցներ ձեռնարկելու մասին հրաման է ստորագրել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, փաստաթղթում ասված է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՌԴ ազգային անվտանգության ապահովման եւ ՌԴ քաղաքացիներին հանցավոր կամ այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու եւ Թուրքիայի Հանրապետության նկատմամաբ հատուկ տնտեսական միջոցներ ձեռնարկելու մասին» 2015թ. նոյեմբերի 28-ի № 583 հրամանում փոփոխություններ մտեցնելու մասին հրաման»:
Նշենք, որ ավելի վաղ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի իշխանություններն ընդլայնելու են Թուրքիայի դեմ պատասխան քայլերի ցանկը։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ադեկվատ պատասխան տալ ոչ բարեկամական գործողություններին»,- նշել էր փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:
Հավելենք նաև, որ դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսի ժամանակ մի շարք հայտարարություններ էր արել Թուրքիայի ղեկավարության հասցեին: Նա ասել էր, որ Թուքիայի իսլամացումը տեսնելով՝ « Աթաթուրքը գերեզմանում 10 անգամ կպտտվեր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին