▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը դիտարկում է որպես սպառնալիք ռուսական իշխանությանը. Օբամա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը եւ տրանսատլանտյան միությունն ընդհանուր առմամբ դիտարկում է որպես սպառնալիք ռուսական իշխանությանը, համարում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ի ր տեսակետը նա ասել է CBS News–ի եթերում: «Կարծում եմ՝ նա սխալվում է: Ես նրան ասել եմ, որ իրականում ուժեղ ու միասնական Եվրոպան, որն աշխատում է ուժեղ ու արտաքին աշխարհի համար բաց Ռուսաստանի հետ՝ ճիշտ բաղադրատոմս է»,- նշել է Օբաման: ԱՄՆ նախագահի խոսքով, իրեն առայսօր չի հաջողվել «լիովին համոզել դրանում Պուտինին», փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ամերիկայի առաջնորդը նշել է, որ ծայրաստիճան աջ ազգայնականությունը շատ վտանգավոր է Եվրոպայի միասնականության համար: Ու նրա կարծիքով դա մի շարք դեպքերում կարող են շահագործել Պուտինի նման քաղաքական գործիչները, որը «ոչ միշտ է հավատարիմ եվրոպական միասնականության գաղափարին»,- հայտնում է Lenta–ն:

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին