▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Օլանդին ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը.հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը Օլանդին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահի, տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները:

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռքբերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին:

Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին