▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը պարզաբանել է «Թուրքական հոսքի» ճակատագիրը

«Թուրքական հոսք» գազատարի նախագծի ճակատագիրը Ռուսաստանից չի կախված:

Մոսկվայում ԵՄ-ից երաշխիքներ են սպասում նրա իրականանալիության եւ առաջնահերթայնության վերաբերյալ: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում մեծ մամուլի ասուլիսի ընթացքում:  

«Մենք չենք դադարեցրել  բանակցությունները: Մեզ անհրաժեշտ է, որ Եվրահանձնաժողովը գրավոր երաշխիքներ տրամադրի, որ բոլոր երթուղիները, այդ թվում` Թուրքիայով Եվրոպա, իրականանալի եւ առաջնահերթային են եւ Եվրահանձնաժողովը կաջակցի դրանց: Երբ թուրք գործընկերները Բրյուսելից նման թուղթ բերեն, մենք առաջ կշարժվենք», — նշել է Պուտինը:

Միաժամանակ նա իր զարմանքն է հայտնել  «Հարավային հոսքի» առումով Բուլղարիայի ղեկավարության անատամ քաղաքականության վերաբերյալ, որը հակասում է երկրի շահերին:  «3 մլրդը մենք պիտի ներդնեինք նախագծի, շինարարության մեջ, իսկ աշխատատեղերը, աշխատավարձերը, բյուջեի բոլոր մակարդակներում եկամուտը եւ հետո ամեն տարի  400 մլն եվրոն կստանային ուղղակի տարանցման համար», - հավելել է Պուտինը:

Ինչ վերաբերում է Ուկրաինայով տարանցմանը, Վլադիմիր Պուտինը վստահ չէ դրա դադարեցման նպատակահարմարությանը: «Ես վստահ չեմ, որ պետք է անել դա` դադարեցնել ուկրաինական տարանցումը», - ասել է Պուտինը:

«Ինչ վերաբերում է ուկրաինական տարանցման եւ  «Հյուսիսային հոսք-2»-ով տարանցման հնարավորությունների համեմատությանը, ամեն դեպքում պահանջվում է, որ  «Հյուսիսային հոսքը» ընդհանրապես եւ «Հյուսիսային հոսք-2»-ը ապագայում համապատասխանեն որոշակի պահանջների», - հավելել է ՌԴ նախագահը:

«Մեր ուկրաինացի գործընկերներն ի վիճակի՞ են անել նույն բանը, ինչ մենք ենք անում    «Հյուսիսային հոսքի» մեր գործընկերների հետ: Եթե ի վիճակի են, կշարունակենք հետագայում էլ աշխատել նրանց հետ, եթե ոչ, կտեսնենք, թե ինչ անենք», - եզրակացրել է Պուտինը:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին