▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի երեք սիրուհիները

Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սիրուհի ունի գաղտնիք չէ ոչ ոքի համար: Այս փաստը ավելորդ անգամ եկավ հաստատելու կնոջից բաժանվելու իր վորոշումը: Արևմտյան լրատվամիջոցները այս բաժանումից հետո սկսեցին շրջանառել Պուտինի սիրուհիների անուններ: Ըստ այդ հրապարակումների` Պուտինը ունի երեք սիրուհի, նրանք են՝ Յանա Լապիկովոյը, Աննա Չապմանը և Ալինա Կաբայևան:

Մասնավորապես 2009 թվականին շրջանառվում էին տեղեկություններ, որ Կաբաևան երեխա է ունեցել Պուտինից: Ըստ այս տեղեկությունների Պուտինի և Կաբաևայի որդուն անվանել են Դմիտրի:

2013 թվականին New York Post պարբերականը հրապարակեց տեղեկություն, որ Պուտինը և Կաբաևան հանդիպում են՝ Պուտինին պատկանող առանձնատներից մեկում, որը գտնվում է Սոչիում:

L’Espresso պարբերականը նկատում է,  որ ժամանակին Պուտինի սիրուհիների մեջ թվարկվում էր նաև նախկին ֆոտոմոդել  Յանա Լապիկովայի անունը: Արևմտյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Լապիկովայի հետ՝ Պուտինի հարաբերությունները տևական չեն եղել: Որոշ լրատվամիջոցներ նաև նշում են, որ Պուտինը Լապիկովային վերցրել է աշխատանքի, որպեսզի  հոդս ցնդեն իր և Կաբաևայի հարաբերությունների մասին խոսակցությունները:

Իր  հերթին բրիտանական  դեղին մամուլը Աննա Չապմանի բացահայտվելուց հետո նրան անվանեց Պուտինի սիրուհի:

Աղբյուրը` politik.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին